Վաչագան Դուլունց
Վաչագան Դուլունց | |
---|---|
Ծնվել է | 1920 |
Ծննդավայր | Գյոյգյոլի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ կամ Գետաշեն, Ելիզավետպոլի գավառ |
Մահացել է | 1943[1] |
Մասնագիտություն | զինվոր և բանաստեղծ |
Վաչագան Գրիգորի Դուլունց, (1920, Գյոյգյոլի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ և Գետաշեն, Ելիզավետպոլի գավառ - 1943[1]), հայազգի բանաստեղծ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ադրբեջանական ԽՍՀ Խանլարի շրջանի Գետաշեն գյուղում։ 1934 թվականին տեղափոխվել է Կիրովաբադ։ 1939 թվականի սեպտեմբերին մեկնել է պարտադիր զինվորական ծառայության` Լվովի մարզի Լյուբոմ քաղաք[2]։
Հայրենական մեծ պատերազմը սկսվելուց հետո եղել է խորհրդային 5-րդ բանակի 45-րդ դիվիզիայի 10-րդ գնդում։ Պատերազմի առաջին օրերին վիրավորվել է և գերի ընկել։ Մի փոքր կազդուրվելուց հետո փախել է հիվանդանոցից և միացել խորհրդային պարտիզանական ջոկատին։ Ռազմաճակատում գրել է բանաստեղծություններ, ակրոստիկոսներ է ձոնել սիրած աղջկան՝ Վարդուհուն։
Վաչագանի վերջին նամակը ծնողները ստացել են 1943 թվականին[3]։ Ըստ Կիրովաբադի քաղհաշվառման տվյալների Վաչագան Գրիգորի Դուլունցն անհայտ կորել է Հայրենական մեծ պատերազմում՝ 1943 թվականի հունվարին[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Информация из документов, уточняющих потери
- ↑ Գրիգորյան, Սասուն (2005). Մուսաները չլռեցին. Երևան: «Ուխտատուն». էջ 190.
- ↑ Գրիգորյան, Սասուն (2005). Մուսաները չլռեցին. Երևան: «Ուխտատուն». էջ 191.
- ↑ Զոհվածների և անհայտ կորածների այբենական գրքի տվյալներ, էջ՝ 173, Կիրովաբադի քաղզիկոմիսարիատի գնդապետ Միրզալիլ